Ֆրանսիական առաջատար «L'Equipe» ամսագիրը նմոր սենսացիոն տեղեկություն է տարածել Ֆրանիայում ադրբեջանցի օլիգարխ Հաֆիզ Մամեդովի գործունեության մասին:
Պարբերականի տվյալներով՝ Ֆինանսների նախարարության փողերի լվացման դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումը ծառայողական հետաքննություն է սկսել կասկածելի համբավ ունեցող ադրբեջանցի գործարարի բազմամիլիոն ներդրումների ծագման շուրջ:
«Մենք մեծ կասկածներ ունենք կապված այդ միլիոնների ծագման աղբյուրների վերաբերյալ, բայց մեր հետաքննությունը դեռեւս թույլ չի տալիս անցնել ակտիվ գործողությունների»,-մեկնաբանել են ֆրանսիական հետախուզության ներկայացուցիչները՝ հավելելով, որ «ակտիվ գործողություններ» ասելով նկատի ունեն նրա հաշիվների վրա կալանք դնելը:
«L'Equipe»-ը դիմել է նաեւ Նոր Պա Դե Կալե շրջանի ղեկավար Դանիել Պերշերոնին, խնդրելով մեկնաբանել մեկնաբանել Լանս քաղաքի «անկման պատմությունը», որտեղ իրենց տեղն են գտնում կասկածելի համբավ ունեցող գործարարները: «Ադրբեջանի նման երկրների համար ֆուտբոլային ակումբներ գնելը քարոզչության եւ սեփական ռեաբիլիտացիայի հնարավորություն են: Այդկերպ նրանք ցանկանում են ստանալ միջազգային հանրության աջակցությունը: Հիմա ինքներդ մտածեք»,-ասել է Պերշերոնը:
«Դժվար է հավատալ, որ նման անկիրթ եւ վուլգար մարդը կարող է արդար ճանապարհով վաստակել իր կարողությունը: Մեր առջեւ հետխորհրդային փողատեր մարդու տիպիկ ներկայացուցիչ է: Ամենայն հավանականությամբ, նա փորձում է բարելավել իր երկրի վարկը, որը ողջ աշխարհում հայտնի է իր հակաժողովրդավարական էությամբ»,-գրել է «L'Equipe»-ը:





























