Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՈւԱԶ-469» մանիշի 35 VT 278 համարանիշի (վարորդ՝ Վ.Բ.) ավտոմեքենան:





























