Ռուսաստանի Սայանո-Շուշենական հէկ-ի շրջանում(Խակասիա) տեղի է ունեցել երկրաշարժ 5 մանգնիտուդ ուժգնությամբ: Ցնցումների կենտրոնը գտնվել է Կրասնոյարսկի մարզի Շունեսկոյե գյուղից 12 կմ հարավ-արեւելք եւ Աբականից մոտ 100 կմ հարավ: Օջախը գնտվել է 10-15 կմ խորության վրա:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալների համաձայն՝ Խակասիայում երկրաշարժի հետեւանքով զոհեր ու ավերածություններ չկան:Ինչպես հաղորդել է Ռուսհիդրո ընկերության ներկայացուցիչը, Սայանո-Շուշենական հէկը աշխատում է սովորական ռեժիմով:





























