Սիրիայի արեւմուտքում տարրական դպրոցի մոտ ականի պայթյունի հետեւանքով յոթ մարդ է զոհվել, այդ թվում հինգ դպրոցական եւ ուսումնական հաստատության երկու աշխատակից: Այդ մասին հաղորդում է սիրիական ՍԱՆԱ պաշտոնական լրատվական գործակալությունը: Պայթուցիկ սարքը տեղադրված էր մեքենայում, այն գործի են դրել հեռակառավարման օգնությամբ:

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ին, Ում ալ-Ամադ բնակավայրում Հոմս քաղաքից արեւելք, որը համանուն նահանգի վարչական կենտրոնն է: