Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում ապրանքային գնացքը դուրս է եկել ռելսերից: Գնացքը բախվել է ետնախորշերին՝ ավերելով տուփերը: Կարմիր խաչն անհանգստանում է, որ փլատակների տակ կարող են տասնյակ մարդիկ լինել:
Գնացքի վթարը տեղի է ունեցել Կիբերայում՝ Աֆրիկայում ամենամեծ բնակելի աղքատ թաղամասերից մեկը Նայրոբի շրջակայքում: Երկաթուղային հարթակի այդ հատվածում աղքատներն իրենց համար ինքնաշեն բնակարաններ են կառուցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Իշխանությունները հաղորդում են, որ արգելափակված մարդիկ կան նաեւ գնացքի վագոններում:





























