Բենգազի քաղաքում ռազմաբազայի շրջակայքում ականապատ մեքենայի պայթյունի հետեւանքով զոհերի թիվն, ըստ ճշտված տվյալների, կազմել է 13 մարդ:
Ինչպես հաղորդում է «Gazeta.ru»-ն, վկայակոչելով Associated Press-ին, 13 զոհերի թվում կան զինվորներ, անվտանգության աշխատակիցներ ու սովորական քաղաքացիներ:
Լիբիայի կառավարությունը դեկտեմբերի 24-ը հայտարարել է սգո օր՝ այդ կերպ հետաձգելով անկախության օրվա տոնումը:
Մահապարտ ահաբեկիչը Բենգազիից 50 կիլոմետրի հեռավորության վրա գտնվող ռազմաբազայի պահակակետում պայթեցրել է ավտոմեքենան դեկտեմբերի 21-ի երեկոյան: Դեռ պարզ չէ, թե ահաբեկչական որ խմբավորմանն է պատկանում մահապարտը:





























