Առնվազն 14 մարդ է զոհվել Բրազիլիայի հարավ-արեւելքում ուղեւորատար ավտոբուսի ավտոպատահարի հետեւանքով: Ուղեւորատար ավտոբուսը դուրս է եկել մայրուղուց եւ ընկել է 50 մետր խորությամբ անդունդ երկրի հարավ-արեւելքում գտնվող Սան-Պաուլու նահանգում:
Վթարի պահին ավտոբուսի սրահում գտնվել է 54 ուղեւոր: Նախնական տվյալներով՝ առնվազն 14 մարդ է զոհվել:
Ուղեւորատար տրանսպորտի միջոցը Կուրիտիբայից ուղեւորվում էր Ռիո-դե-Ժանեյրո: Պատահարի մանրամասները պարզվում են, հաղորդում է «Ինտերֆաքսը»:





























