Դեկտեմբերի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ռումինիայի հյուսիս-արեւմուտքում. 40 մեքենաներ միմյանց են բախվել: Վթարի հետեւանքով զոհեր չկան, 4 հոգի թեթեւ վնասվածքներ են ստացել: Իրավապահ մարմինների համաձայն՝ բախման պատճառ է հանդիսացել սառցակալած մայրուղով ընթանալիս վարորդների կողմից սահմանված արագության խախտումը:
Տեղական ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը պարզաբանել է, որ օդերեւութաբանները մի քանի անգամ վարորդներին զգուշացրել են անբարենպաստ եղանակային պայմանների եւ մերկասառույցի մասին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























