Ֆրանսիայի հյուսիս-արեւելքում «Դիրք» անունով փոթորիկի հետեւանքով ջրի տակ է մնացել Մորլե նավահանգստային քաղաքը: Այս մասին լրագրողներին հայտնել է Մորլեի քաղաքապետը:

Նրա խոսքով՝ ջրի մակարդակը քաղաքի կենտրոնական փողոցներում հասել է 1,4 մետրի: Քաղաքի պատմական հատվածում 25 ք/կմ տարածքով ջրի տակ են մնացել մեքենաներ, խանութներ եւ սուպերմարկետներ:

Հաղորդվում է, որ 240 հազար շինություններ մնացել են առանց էլեկտրականության: Այդ տարածաշրջանում տապալվել են ծառեր, վնասվել էլեկտրահաղորդման գծեր, վնասվել շենքերի տանիքներ:

Կաթվածահար է եղել գնացքների երթեւեկեւեկությունը: Փոթորկից մեկ մարդ է զոհվել: