Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ներկա չի լինի վաղը՝ դեկտեբերի 26-ին, «Փարավոն» ռեստորանային համալիրում կայանալիք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնած լավագույն մարզիկների պարգեւատրման արարողությանը։ Այս մասին այսօր՝ դետեմբերի 25-ին, NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան հայտնեց Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը։

«Ոչ»,- կտրուկ ասաց նախարարը։ Իսկ թե ինչու, Յուրի Վարդանյանն այսպես հակադարձեց. «Ասում եմ՝ ոչ, մի հատ էլ «ինչո՞ւ»-ին պատասխանեմ։ ՀԱՕԿ-ի նախագահին հրավիրել էինք, որ գար»:

Իսկ թե ինչն էր պատճառը, որ միջոցառմանը չէր մասնակցում նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Յուրի Վարդանյանն ասաց, որ իրեն պետք է հարցնել, նրան եւս հրավիրել էին։ «Մենք ընդհանրապես բոլորին հրավիրել ենք»,- ասաց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը։