Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է փարիզյան La Comedie Italienne թատրոնի տնօրենին, ով փորձել է կոտրել է Ելիսեյան պալատի դարպասները՝ որպես բողոքի նշան մշակույթի բնագավառում վարվող պետական քաղաքականության դեմ:

Իտալիայի քաղաքացի, ռեժիսոր Աթիլիո Մաջուլին, ով Փարիզում գլխավորում է իտալական կատակերգական թատրոնը, սեփական ավտոմեքենայով փորձել է կոտրել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նստավայրի դարպասները:

Դարպասը փոքր-ինչ վնասվել է, իսկ տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց: Միջադեպից հետո Մաջուլին կորցրել է գիտակցությունը, նրան հասցրել են հիվանդանոց: Իրավապահ մարմինները ցանկանում են ստուգել նաեւ ձերբակալվածի հոգեկան առողջությունը:

Նախնական տվյալների համաձայն՝ Մաջուլին այդ կերպ ցանկացել է իր բողոքն արտահայտել ընդդեմ իր գլխավորած փարիզյան La Comedie Italienne թատրոնի ֆինանսավորման կրճատման:

Հաղորդում են, որ սա բողոքի նրա առաջին ակցիան չէ: Ավելի վաղ իտալացին հրապարակայնորեն  այրել էր Առլեկինի կերպարանքը եւ բաժանել էր թռուցիկներ՝ կոչ անելով վերականգնել իր թատրոնի ֆինանսավորումը: Միջադեպ տեղի է ունեցել նաեւ Ելիսեյան պալատից ոչ հեռու, որտեղ գտնվում է Ֆրանսիայի նախագահի նստավայրը: Նրան ձերբակալել են ոստիկանները, այնուհետ հարցաքննությունից հետո առանց մեղադրանք ներկայացնելու ազատ են արձակել: