«Իրավունք» թերթը գրում է. «1990-ականներին ապամոնտաժվեցին ու հօդս ցնդեցին մի շարք գործարաններ, մասնավորեցվեցին , ՌԴ-ին վաճառվեց նաեւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 55 տոկոս բաժնեմասը։ Արդյոք ՀԱԿ ներկայացուցիչները մոռացել են ԼՏՊ-ի իշխանության օրոք վաճառված գազի բաժնեմասի մասին, ճշտեցինք ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից։

«Հստակ թվերը չգիտեմ, այդ իսկ պատճառով չեմ կարող հիմա որեւէ մեկնաբանություն անել, քանի որ կարող է սխալվեմ։ Եթե 51 տոկոս փաթեթը պահպանվում է, ուրեմն դեռ հնարավորություն կա ազդելու սակագնի եւ որոշումների վրա։ Այն ժամանակ դա նորմալ գործիք է եղել, եւ դրա համար ես համեմատություններ չէի դնի»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում