Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 27-ին, ժամը 03.50-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արամ Խաչատրյան փողոցի 11-րդ շենքի մոտակայքում այրվում է սեփական տուն:

Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.14-ին, մարվել՝ 04.35-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ս. Կ.-ին պատկանող Այգեկցի փողոցի թիվ 20 տանը:

Ամբողջությամբ այրվել է հյուրասենյակը՝ գույքով (25 քմ) եւ խոհանոցը՝ մասամբ (12 քմ):