Հայաստանում տեղի ունեցող գահավիժումը ստիպում է մտահոգվել եւ ընդունել, որ մեր բազմադարյան պատմության մեջ առաջին անգամ հայտնվել ենք անհեթեթ իրավիճակի մեջ։ Այս մասին այսօր՝ դեկտեմմբերի 27-ին հրավիրված ասուլիսին ասաց «Նախախորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանը։
Նրա խոսքով, մեր անկախացումից հետո առաջին դեպքն է, որ կարծես պատրաստ ենք մեր պետականությունը հանձնել։ «Սա շոկային ալիք է, որ պետք է դիմակայենք եւ հասկանանք, թե ինչ է կատարվում։ Հայաստանը հայտնվել է պետականության կորստի դեմ հանդիման։ Բնակչության առումով բոլորիս հայտնի է արտագաղթի արագացված տեմպերը։ Տարածքի առումով հայտնվել ենք նորից Արցախի մասով Հայաստանից անջատման վտանգի առաջ։ Յուրային կառավարության փոխարեն տեսնում ենք, որ կա մի վարչախումբ, որը յուրացրել է իշխանությունը եւ ծառայում է օտար ուժերին»,- ասաց Գարգին Չուգասզյանը։ Նա ավելացրեց, որ վտանգված է, որ միայն պետականությունը եւ ինքնիշխանությունը, այլ տարածաշրջանում նկատվող միտումները կարող են նպաստել հայերի ֆիզիկական ոչնչացմանը իր պատմական հայրենիքում։




























