Մոսկվայի գիտափորձնական կենտրոնի արտակարգ բուժօգնության կենտրոնի նախկին ֆելդշերին անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ոտնձգությունների տասնյակ դրվագներով մեղադրանքներ են ներկայացվել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Ժիդկովին մեղադրանք են ներկայացրել 27 հանցագործության կատարման համար` «տուժածի անօգնական վիճակից օգտվելով սեռական բնույթի գործողություններ», «անչափահասին օգտագործելը` պոռնոգրական նյութեր պատրաստելու նպատակով» հոդվածներով:
Ըստ քննության` Ժիդկովը կնոջ անունով է գրանցվել եւ այնտեղ ծանոթացել 8-13 տարեկան աղջիկների հետ: Անչափահասների վստահությունը ձեռք բերելու համար Ժիդկովը ներկայացել է որպես ֆոտոմոդելային գործակալության աշխատակից: Նա իր զոհերին առաջարկել է մասնակցել նորաձեւ ամսագրի ֆոտոշարքին: Սակայն սկզբում աղջիկներին խնդրել է մերկանալ վեբ-տեսախցիկի առաջ:
«Համակարգչային հատուկ ծրագրերի օգնությամբ նկարահանելով մերկանալու գործողությունը` ավելի ուշ քաղաքացին երեխաներին շանտաժի է ենթարկել, որ կհրապարակի նրանց լուսանկարները եւ տեսագրությունները համացանցում, - ավելի վաղ նշվել էր ՆԳՆ ԳՎ-ում: – Նա սպառնալով տուժածներից պահանջել է ամբողջությամբ մերկանալ վեբ-տեսախցիկի առաջ եւ անառակաբարո գործողոթյուններ կատարել»:
Ժիդկովի բնակարանի խուզարկության ժամանակ ոստիկանները ստուգել են նրա համակարգիչը, որտեղ հայտնաբերել են 450 անչափահասների տվյալներ, որոնց նկատմամբ կասկածյալը կարող էր սեռական բնույթի գործողություններ իրականացրած լինել: Երեխաների տվյալները` անուն, ազգանուն, հասցե, նա պահել էր առանձին թղթապանակներում: Այդ բոլորը ոստիկանները առգրավել էին` որպես իրեղեն ապացույց:
Նշվում է, որ մանկապիղծը նյութապես աջակցել է երեխաներին, որոնք հնազանդ կատարել են նրա քմահաճույքները: Նման «փոխադարձ շահը» նրան հնարավորություն է տվել երկար ժամանակ ստվերում մնալ. Երեխաները չեն շտապել որեւէ մեկին պատմել անառակաբարո գործողությունների մասին:
Ի դեպ, Դմիտրի Ժիդկովն ունի երկու երեխա: Ըստ նրա նախկին կնոջ` ամուսինն իր հետ սովորական հարաբերություններ էր պահպանում եւ հոգ տանում որդու եւ դստեր մասին:
«Նա միանգամայն նորմալ մարդ է, օրերով աշխատում է, նույնիսկ ժամանակ չունի նման բաներով զբաղվելու», - ավելի վաղ նշել էր կասկածյալի կինը:





























