Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին լրտեսության մեջ է կասկածել:
Ըստ ԱՊԱ-ի` Ադրբեջանի խորհրդարանում պահանջ է հնչել Վարշավայում տեղակայված ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու մասին: Այդ առաջարկով հանդես է եկել Զահիդ Օրուջը:
Նա նշել է, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը ոչ այլ ինչ է, եթե ոչ լրտեսական ցանց: «Այդ կառույցը ստեղծել է սեփական լրտեսական ցանցը` բաղկացած ՀԿ-ներից: Նրանք ինֆորմատորներ ունեն Ադրբեջանից, կան այդ մասին վկայող լուրջ փաստեր: Ոչ մի լավ բան դա չի խոստանում: Այդ պատճառով էլ լավագույն տարբերակն է հրաժարվել ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցությունից: Դա ոչ մի քաղաքական վնաս չի բերի Արբեջանին, հակառակը, մենք այդպիսով որոշակի հաջողությունների կհասնենք»:
Այդ միջազգային կազմակերպության հասցեին մեղադրանքները կապված են նախագահական ընտրություններից հետո հնչած քննադատության հետ:





























