Ոստիկանությունը ձերբակալել է ուկրաինացի լրագրողուհի Տատյանա Չորնովոլին ծեծի ենթարկելու մեջ կասկածվող Սերգեյ Կոտենկոյի եղբորը` Ալեքսանդրին: Այս մասին դեկտեմբերի 27-ին հայտնել է Ուկրաինայի լրատվական «5-րդ ալիքը»` վկայակոչելով կալանավորվածի փաստաբան Ալեքսեյ Նազարենկոյին:
Չորնովոլի վրա հարձակվելու գործով Կոտենկոյից բացի ձերբակալվել են նաեւ Ալեքսանդր Խրամցովը եւ Անդրեյ Նասիկովսկին:
Հիշեցնենք, որ Եվրամայդանում լրագրողուհի եւ ակտիվիստուհի Տատյանա Չորնովոլին դաժանորեն ծեծել էին դեկտեմբերի 25-ի գիշերը` Կիեւի Բորիսպոլսկի մայրուղում:
Ուկրաինացի լրագրողներն ըմբոստացել են իրենց գործընկերոջը ծեծի ենթարկելուց հետո





























