Հայաստանի Հանրապետությունը չի կարող բարձր մակարդակ ապահովել բոլոր դպրոցներում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով կրթական հայեցակարգի մասին հարցին:
«1400 դպրոց ունենք եւ ասել, որ բոլոր երեխաները կարող են դպրոցից հետո ընդունվել բուհ, իրականանալի չէ։ Դրա համար նպատակ դրվեց ստեղծել ավագ դպրոցների համակարգ, որոնք կունենա բարձր մակարդակի ուսուցիչներ, հագեցած լինեն սարքավորումներով եւ կկարողանանք երաշխավորել, որ ավագ դպրոցից հետո երեխան կարող է ընդունվել բուհ։ Բուհ ընդունվելը պետք է լինի հեշտ, ավարտելը՝ դժվար։ Ավագ դպրոցի համակարգի բարեփոխումն ամբողջությամբ չի ավարտվել, քանի որ դպրոցների սարքավորումներով հագեցվածությունը ուսուցիչների մակարդակը դեռ այն չէ, ինչ մեզ պետք է ուստի հիմա գնահատականներ տալ դեռեւս վաղ է»,- ասել է նա:
Հարցին,թ ե Մաքսային միությանն անդմակացելուց հետո հնարավոր է, որ Հայաստանն անցնի 11-ամյա կրթական համակարգի, վարչապետը պատասխանել է. «ՌԴ-ում ու Բելառուսում կրթական համակարգը մի փոքր այլ է, մենք նրանց հետ քննարկել ենք իրար հետ, ներկայացրել մեր փորձը, որը, կարծում եմ, օգտակար կարող է լինել բոլոր կողմերի համար»։





























