Հայաստանում այսօրվա դրությամբ լավատեսությունը տեղը զիջել է վատատեսությանը, դրանում կան նաեւ լրատվամիջոցների մեղքը, նրանք շատ բաների վրա պետք է աշխատեն: Այս մասին այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչով կբացատրի հասարակության դժգոհությունը:

«Հարկավոր է հասկանալ պատճառները, որոնք դժգոհություն են առաջացնում: Մենք պարտավոր ենք անկեղծորեն խոսել նման բացասական երեւույթների մասին, եւ եթե իշխանությունները բացահայտորեն խոսում են դրանց մասին ու դրանց հաղթահարման միակ ուղու՝ հրապարակավ այդ մասին խոսելու, ապա դա չի նշանակում, որ մեր կյանքում դրական առաջընթաց չկա: Երկրորդ՝ երկրում իրավիճակն այնքան էլ ողբալի վիճակում չէ, ինչպես ներկայացնում են լրատվամիջոցները, իսկ դա նշանակում է, որ կոմունիկացիաների խնդիր կա: 2014 –ին պետք է այդ իրավիճակից ելք փնտրնեք»,-հայտարարել է վարչապետը:

Սարգսյանի խոսքով՝ հերթական հարցման արդյունքում պարզվել է, որ երբ Հայաստանի քաղաքացիներին հարցնում են նրանց բարեկեցության մասին, որ նրանք նշում են դրական միտում, սակայն երբ խնդրում են գնահատել կառավարության աշխատանքը ու երկրում տիրող իրավիճակը, պարզվում է, որ քաղաքացիները դժգոհ են. «Դա նշանակում է, որ լղոզվածություն կա: Չի կարող պատահել, որ հարցվածների ճնող մեծամասնությունը գոհ լինի իր վիաճկից, իսկ երկրի վիճակը ողբալի լինի: Դա նշանակում է, որ կա լուրջ խնդիր՝ կոմունիկացիայի ոլորտում: Մենք ձեզ հետ աշխատելու ենք այդ ուղղությամբ»:

Նա նաեւ նշել է երրորդ հանգամանքը, որը բնորոշ է երկրներին, որոնք անցումային շրջանի երկրներին է բնորոշ. «Կառավարությւոնից մեր քաղաքացիների ակնկալիքները շատ բարձր են եւ երբ մենք չենք կարողանում բավարարել այդ բարձր սպասելիքները, հասարակությունը հիսթափություն է ապրում ու նման վատատեսական տրամադրություն է ստեղծվում: Մեզ բոլորիս լավատեսություն է պակասում»: