Հայաստանիտրանսպորտի  եւ կապի  նախարարության  կողմից  2013 թ. վերականգնվել   եւ  շահագործման  է հանձնվել  ՀՀ  Սյունիքի  մարզի Լիճք համայնքի հատվածով  անցնող  միջպետական  նշանակության  Երեւան-Երասխ-Գորիս -Մեղրի - Իրանի  սահման   ավտոճանապարհի  վրա  գտնվող կամուրջը: Շինարարական աշխատանքներն իրականացվել են  «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի կողմից: Կատարվել են հողային աշխատանքներ, կամրջի ուժեղացման բետոնային աշխատանքներ, ճանապարհային ծածկի հիմնանորոգման աշխատանքներ, երթեւեկության անվտանգության տարերի տեղադրման աշխատանքներ:

Նախարարության կողմից հիմնանորոգվել եւ 2013թ-ին շահաործման է հանձնվել Արմավիրի մարզում գտնվող Ամասիա-Նալբանդյան-Ջանֆիդա-Փշատավան  9.96 կմ երկարությամբ ավտոճանապարհը: Շինարարական աշխատանքները իրականացվել են «Սիսիանի ԲՈՒԱՏ» եւ «Կուարլինի» ՍՊ ընկերություններից կազմված համատեղ ձեռնարկության կողմից:

Կատարվել են հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ, ճանապարհային ծածկի հիմնանորոգման աշխատանքներ, արհեստական կառուցվածքների վերականգնման աշխատանքներ, երթեւեկության անվտանգության տարերի իրականացման աշխատանքներ: