Ադրբեջանի բնակիչն սպանել է սեփական մորը՝ նրան դանակի 102 հարված հասցրելով: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիօջոցները՝ վկայակոչելով Բաքվի ոստիկանության գլխավոր ծառայությունը, ողբերգությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին, Մուրսալ Դունյամալիեւի բնակարանում:
Նա ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
Իրավապահ մարմինների տեղեկատվության համաձայն՝ դատաբժշկական փորձաքննությունը սպանվածի մարմնի վրա դանակի 102 հարվածի հետք է հայտնաբերել, որոնց մեծ մասը խորն է եղել:
Դունյամալիեւը իր ցուցմունքներում հայտարարել է, որ մորն սպանել է «անբարո վարքի համար», բայց հրաժարվել է կոնկրետացնել պատճառը:
Նշվում է, որ տղամարդը երկար ժամանակ զբաղվել է սպորտով եւ թիկնապահ աշխատել ընկերություններից մեկում:
Սպանություն կատարելուց հետո նա գնացել է աշխատանքի եւ հրաժեշտ տվել գործընկերներին: Փաստի առթիվ հարուցվել է քերական գործ՝ «կանխամտածված սպանություն» հոդվածի հատկանիշներով:





























