Երեւանի Ներքին Շենգավիթ 12 փողոցի տներից մեկի խոհանոցում, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ժամը  14.25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.39-ին, մարվել՝ 14.42-ին:

Տան խոհանոցում այրվել է կահույք (2 քմ) եւ լվացքի մեքենան՝ մասամբ: