Ամերիկացի գրողներն ու կինեմատոգրաֆիստները այսուհետ կարող են անվճար օգտագործել Արթուր Կոնան Դոյլի կերտած բրիտանացի հայտնի խուզարկու Շերլոկ Հոլմսի եւ նրա օգնական բժիշկ Վաթսոնի կերպարները։ Նման որոշում է կայացրել Իլինոյս նահանգի դատարանը։

Դատավարությունը սկսվել էր ամերիկյան հրատարակիչ Լեսլի Քլինգերի հայցով, որը վերջին տարիներին Շերլոկ Հոլմսի մասին տարբեր հեղինակների շուրջ հինգ հազար լիցենզավորված հավաքածու է հրատարակել, փոխանցում է «Ռոսբալտը»։

Կոնան Դոյլի ժառանգության հիմնադրամը Քլինգերին սպառնացել էր ԱՄՆ-ում արգելափակել նրա խմբագրությամբ հրատարակված Շերլոկ Հոլմսի մասին նոր գրքերի վաճառքը։

Հայցի ուսումնասիրությունից հետո դատարանը որոշել է, որ Շերլոկ Հոլմսի, բժիշկ Վաթսոնի, պրոֆեսոր Մորիարտիի անունները, ինչպես եւ Բեյքեր սթրիթ 221բ հասցեն, կարող են օգտագործվել առան որեւէ վճարման։