Ամերիկյան կենսատեխնոլոգիական Organovo ընկերության աշխատակիցները 2014-ին ծրագրում են մարդու լյարդը տպել 3D-տպիչով: Օրգանն աճեցնել արդեն հաճողվել է ու հիմա մասնագետները ավարտում են ոչ պակաս կարեւոր հարցի լուծումը՝ ինչպես ստեղծված օրգանի ներսում տեղադրել անոթների համակարգ:

Հաղորդվում է, որ մշակողները կիրառում են օրագնի ստեղծման շերտավոր մեթոդը: Արհեստական լյարդի նյութ են ծառայել կենդանի բջիջները: Այս մասին հաղորդում է «Նովայա գազետան»:

Ինչպես մասնագետներն են նշում, ապագայում հնարավոր կլինի տպել ցանկացած օրգան ու տրանսպլանտոլոգիայում հեղափոխություն իրականացնել: