Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում արգելված «Մահմեդական-եղբայրների» կողմնակիցները հրդեհել են քաղաքի համալսարանի երկու մասնաշենքեր:
Ինչպես եգիպտական պետական հեռուստատեսությունն է հաղորդում, հրկիզումն ուղեկցվել է ոստիկանների ու ուսանողների բախումով: Իրենց հերթին «Մահմեդական-եղբայրները» կտրականապես հերքել են այդ մեղադրանքները ու խոստանում են շարունակել բողոքի ակցիաները, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի քսանյոթին երեք մարդ է զոհվել «Մահմեդական-եղբայրների» կողմնակիցների ու ոստիկանության միջեւ Կահիիրեում տեղի ունեցած բախումների արդյունքում:





























