ՀՀ գյուղա­տնտե­սու­թյան նա­­խարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկը: Նախարարը ծանոթացել է ուղեկալի առօրյային, զո­րա­նոցային պայմաններին, զրուցել մարտիկների եւ սպաների հետ, շնորհակա­լու­թյուն հայտնել նրանց դժվարին, բայցեւ` պատվաբեր ծառայության համար, մաղթել անվտանգ ծառայություն, խա­ղա­ղություն, քաջառողջություն, բարի վերադարձ իրենց հայրական օջախներ:


Անդրադառնալով երկրի պաշտպանունակությանն ու պետականության ամ­րա­­պնդ­ման ուղղությամբ կատարվող քայլերին` նախարարը լավատեսորեն է արտա­հայտվել երկրի վաղվա օրվա վերաբերյալ` կարեւորելով յուրաքանչյուր զինվորի եւ յուրաքանչյուր քաղաքացու անձնական ներդրումը սահմանի անառիկության պահ­պանման և հայրենիքի հզորացման գործում:


«Հավատը սեփական ուժերի հանդեպ, լավատեսությունը, աներեր կամքն ու ոգին գործնական հայրենասիրության կարևոր բաղադրիչներից են: Եվ ես ուրախ եմ, որ մեր սահմանին կանգնած զինվորը, ժամանակակից սպառազինումից բացի, տիրապետում է նաեւ այս զենքերին»,- նշել է նախարարը: