Դեկտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի N զորամաս: Շնորհավորելով զինծառայողներին և նրանց տեսակցության եկած հարազատներին գալիք Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ավանդաբար ընտանեկան ամանորյա տոները, նրանք նշում են ընտանքիներից հեռու, քանի որ իրականցնում են Հայրենիքի պաշտպանության առաքելությունը՝ ապահովելով մեր ժողովուրդի, մեր երկրի խաղաղ կյանքն ու զարգացումը։ Նախարար Նալբանդյանը հաջողություններ է ցանկացել սպաներին եւ զինվորներին՝ ընդգծելով, որ նրանց հաջողությունից է կախված մեր Զինված ուժերի ամրությունը եւ հզորությունը։
Հայաստանի արտգործնախարարը մաղթել է, որ զինծառայողների ծնողները եւ հարազատները միշտ բարի լուրեր ստանան իրենց որդիների հաջող ծառայության մասին եւ առավել հպարտանան Հայրենիքի պաշտպան իրենց զավակներով։
Էդվարդ Նալբանդյանը խաղաղ ծառայություն է մաղթել՝ նշելով, որ Հայաստանի դիվանագետներն իրենց ջանքերն են ուղղում մեր տարածաշրջանում կայունության, անվտանգության եւ խաղաղության ամրապնդմանը: Արտգործնախարար Նալբանդյանը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել է ծառայության պայմաններին:




























