Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 29-ին, շնորհավորական ուղերձ է հղել արձակագիր Անտոնինա Մահարուն՝ ծննդյան 90-ամյակի առթիվ:
«Հարգելի տիկին Մահարի,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:
Դուք ապրել եք բարդ, բայց եւ բովանդակալից կյանք՝ լինելով հայ մեծանուն գրող Գուրգեն Մահարու գրչակիցը, զինակիցն ու կյանքի ընկերը: Անցել եք դժվարին ճանապարհ, բայց Ձեր մեջ միշտ վառ եք պահել լուսավոր սերն ու հավատը կյանքի, ապագայի եւ բարու հաղթանակի հանդեպ: Եվ դրանք գեղարվեստորեն արտահայտված են նաեւ Ձեր ստեղծագործություններում:
Մաղթում եմ Ձեզ առողջություն եւ ամենայն բարիք»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:





























