Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն, այսօր՝ դեկտեմբերի 30-ին, այցելել են ՀՀ Զինված ուժերի հյուսիս- արեւելյան սահմանագոտու N զորամասեր:

Հանդիպելով սպայական կազմի եւ զինվորների հետ` նախարարները շրջել են զորամասերում, ծանոթացել նրանց կեցության պայմաններին, զրուցել հայրենիքի սահմանների պաշտպանների հետ: Օրն իսկական տոնի է վերածվել 5 զինվորների համար, ովքեր իրենց զինվորական գրքույկները ստացան նախարարների եւ մարզպետի կողմից:

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, շնորհավորելով բոլոր զինվորների Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ընդգծել են օրվա կարեւորությունը եւ զինվորի մեծ դերը հայրենիքի պաշտպանության գործում:

«Ինձ համար այսօր մեծ պատիվ է ձեր առջեւ կանգնել, քանզի դուք մեր հայրենիքի, մեր սահմանների, մեր հաղթանակած բանակի զինվորներն եք: Շնորհավորում եմ ձեր Ամանորը եւ մաղթում ամենակարեւորը` առողջ եղեք»,-ողջույնի իր խոսքում ասել է նախարարը:

Միանալով շնորհավորանքներին`ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը կարեւորել է նախաձեռնությունը եւ խոստացավ, որ այս այցերը շարունակական են լինելու: Շնորհավորանքներին միացել են նաեւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ զորամասերի հրամանատարական կազմը: