Երեւանի Սարի Թաղի 9-րդ եւ 10-րդ շարքերի տների բնակիչները երեկ՝ դեկտեմբերի 29-ի ժամը 12-ից հետո ջուր չունեն մինչ այս պահը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին այդ տարածքի բնակիչները:
Բնակիչներից Աննայի փոխանցմամբ, իրենց մոտ ջուրը տալիս են ժամով, առավոտյան ժամը 7:00-ից մինչեւ 12:00-ն եւ երեկոյան ժամը 18:-ից մինչեւ 22:30-ը, սակայն իրենք ջուր ունեցել են միայն երեկ առավոտյան: Այսինքն Ամանորի նախաշեմին Սարի Թաղի բնակիչները ջրից զրկված են ավելի քան 30 ժամ:
«Մենք զանգահարել են «Երեւան Ջուր» ընկերություն՝ 1-85 համարով, որտեղից ասացին, որ ստուգել ենք, ոչ մի խնդիր չկա, պետք է ջուրը լինի, մոտ ցույց է տալիս, որ ամեն ինչ կարգին է, իսկ տեղամասից էլ պատասխան չկա»,-ասաց Աննան՝ հավելելով. «Եթե Նոր տարի չլիներ, դեռ կարող էինք դիմանալ, բայց մեկ օրից Նոր տարի է, իսկ թաղամասը ջուր չունի: Մենք հուսահատվել մնացել ենք»:




























