Ձմռանը շատերը աշխատանքի են գալիս նախքան արեւածագը, այնուհետ տուն են վերադառնում, երբ արդեն բավական մութ է: Նման ռեժիմը, երբ պակասում է արեւային լույսը, սպառնում է լուրջ հոգեկան խնդիրներով, զգուացնում է Mental Health Research UK կազմակերպությունը: Եթե մարդն ամեն օր չի ստանում անհրաժեշտ քանակությամբ արեւ լույս, նրա մոտ դեպրեսիա է զարգանում: Սա կարող է հանգեցնել սեզոնային աֆեկտիվ խանգարման, նշում է The Daily Mail-ը:
10 հոգուց 3-ը ձմռանն արթնանում են նախքան արեւածագ, վերադառնում են մայրամուտից հետո: Սա ցույց ՝ տվել 2000 մարդու հետազոտությունը: 50 տոկոսին մտահոգում էր, որ աշխատավայրում զգում են բնական լույսի պակաս: Իսկ յուրաքանչյուր 10-րդն առհասարակ աշխատավայրում զրկված էր բնական լուսավորությունից, հաղորդում է MedDaily.ru-ն:
Բժիշկ Լաուրա Դեւիդսոնը կոչ է անում լույսի հավելյալ աղբյուրներ տեղադրել վատ լուսավորվող գրասենյակներում: Ընդ որում, գիտնականները պարզել են, որ ձմռան ամենածանր օրը հունվարի երրորդ երկուշաբթին է: Այստեղ միմյանց են գումարվում վատ եղանակը, նախորդ տարուց ի վեր մնացած պարտքերի առկայությունը, հետամանորյա ծանր իրադրությունը եւ մոտիվացիայի նվազումը:





























