Մարդաբանները գտել են մարդու մոտ ատամնացավի վաղ դեպքերի մասին վկայող հետքեր: Խոսքը քարանձավային մարդկանց կմախքների մնացորդների մասին է, ովքեր ապրել են ավելի քան 13700 տարի առաջ: Նրանց բնակավայրը ուշ նեոլիթի դարաշրջանում գտնվել է ներկայիս Մարոկոյի տարածքում:

Հոդվածի հեղինակների կարծիքով քարի դարում ապրող մարդիկ սնվում էին ընկույզներով եւ սնունդով, որը մեծ քանակությամբ ածխաջուր էր պարունակում: Այդ մասին է վկայում նրանց ատամների ողբալի դրությունը: Ինչպես երեւում է, նրանց տառապում էին խիստ ատամնացավերից:

«Ինչ-որ պահի ատամի նյարդը, իհարկե, մահանում է, սակայն ցավը կարող է սարսափելի լինել, իսկ եթե բորբոքում է առաջանում, ապա ծնոտի ճնշումը անտանելի է դառնում»,- հայտարարել է բժիշկ Լուիզ Համֆրին:- «Այնուհետ փտում է սկսվում, ինչի շնորհիվ ցավը վերանում է: Մենք շատ ծնոտների դեպքում ենք նկատել երեւույթը»:

Կարեւոր է, որ այդ մարդկանց սննակարգում առավելապես ընկույզներ էին եւ կաղիններ: Նման դիետան հանգեցնում է բակտերիաների բազմացման, որոնք ստեղծում են թթվածնային միջավայր, արդյունքում՝ ատամի էմալն արագորեն քայքայվում է:

Հարկ է նշել նաեւ, որ Տաֆորալտեում քարանձավների բնակիչներն ինչ-ինչ պատճառներով կարողացել են հեռացնել ատամները: Ավելի քան 90 տոկոս դեպքերում հայտնաբերված ծնոտային ոսկորներից հեռացված էին վերին դիմացի երկու կտրիչ ատամները: Գիտնականները դեռ չգիտեն, կարողացել են նրանց հեռացնել ցավացող ատամները, թե ոչ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Դիմացի ատամները սովորաբար կարիես չեն ունենում, ուստի խոսքը հավանաբար որոշակի հատուկ ծեսերի մասին է: Մենք չգիտենք, ինչու են այդպես վարվել»,- հաղորդում է բժիշկ Համֆրին: Ատամնաբուժության առաջին դեպքը թվագրվում է մեզանից 6500 տարի առաջ: Այն ժամանկ մարդիկ օգտագործում էին մեղրամոմ, որպեսզի լրացնեն վատ ատամների դատարկությունը: