Լավ գիրքը փոխում է մարդու ուղեղն ու կյանքը, ապացուցել են ամերիկացի գիտնականները, որոնք մագնիսական տոմոգրաֆիայի օգնությամբ կապ են հայտնաբերել լավ գիրք ընթերցելու եւ մարդու ուղեղի ակտիվության միջեւ:

Ամերիկյան Ատլանտա նահանգի Էմորի համալսարանի գիտնական Գրեգորի Բերնսը հետազոտություն է կատարել, որն ապացուցում է, որ լավ վեպ կամ թրիլլեր ընթերցելիս մարդու ուղեղը ֆիզիկական փոփոխությունների է ենթարկվում՝ նմանվելով վեպի գլխավոր հերոսներից մեկի վարքին:

Փորձարկմանը մասնակցել է 21 կամավոր, որոնց առաջին 5 օրը հետազոտել են հանգիստ վիճակում, իսկ մնացած 9 օրերին նրանց գրքեր են տվել, որոնք նրանք պետք է կարդային ամեն օր քնելուց առաջ (օրական 30 էջ):

Առավոտյան բոլոր կամավորները տոմոգրաֆիայի թեստ են հանձնել, որը ցույց է տվել, որ նրանց ուղեղի կառուցվածքում փոփոխություններ են կատարվել: