ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի իշխանություններն առաջիկա օրերին կօրինականացնեն մարիխուանայի օգտագործումը, սակայն՝ միայն բժշկական նպատակներով:

Այս մասին հայտարարել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն, որը առաջիկայում պատրաստվում է համապատասխան հրաման ստորագրել:

Ըստ նրա` թմրանյութը կարող են ստանալ քաղցկեղով, գլաուկոմայով եւ այլ լուրջ հիվանդություններով տառապող մարդիկ:  Ընդ որում` հիվանդներին մարիխուանա կարող են նշանակել միայն 20 հիվանդանոցներում: 

Նշվում է, որ ինքնուրույն կանեփ աճեցնելն արգելվում է:

Այսպիսով,  Նյու Յորքը կդառնա ԱՄՆ-ի 21-րդ նահանգը, որտեղ բժշկական նպատակներով օրինականացրել են մարիխուանայի կիրառումը: Նման առաջին քայլն արել էր Քալիֆորնիան` 1996թ., հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: