Հյուսիսային Ամերիկայում գանցվել է նոր թռչնագրիպի առաջին զոհը։ Կանադայի Ալբերտա նահանգում H5N1 գրիպից վախճանվել է մի կին։

Հաղորդվում է, որ կնոջ ինքնազգացողությունը վատացել է օդանավում՝ Չինաստանի մայրաքաղաք Պեկինից թռչելիս։

Կանադա հասնելուց հետո նրան բուժօգնություն են ցույց տվել, սակայն կյանքը փրկել չ հաջողվել։ Լաբորատոր ուսումնասիրություննները ցույց են տվել, որ հիվանդը վարկված է եղել H5N1-ով։

Կանադայի առողջապահության նախարարի խոսքով՝ H5N1վարակը հազվադեպ է  մարդուց մարդուն փոխանցվում։

Նշվում է նաեւ, որ վարակը վտանգավոր է դրա նկատմամբ դիմադրողականությունից զուրկ անձանց համար։

Ընդ որում` վարակվելու դեպքում հիվանդության մահացությոան մակարդակը կազմում է 60%: 2003թ. աշխարհի 15 երկրներում գրանցվել է թռչնագրիպով մարդկանց վարակվածության 648 դեպք, 384 մարդ վախճանվել է, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: