Ամերիկյան Կոլորադո նահանգի բնակչուհի Ջեյմի Փոլին Ռամիրեսը, որը հայտնի է Ջիհադ Ջեյմի ծածկանվամբ, դատարանի կողմից դատապարտվել է ութ տարվա ազատազրկման։

35-ամյա ամերիկուհուն մեղադրում են  «Ալ Քաիդայի» հետ կապերի համար։

Հաղորդվում է, որ Ջիհադ Ջեյմին կալանավորվել էր 2010թ.` Եվրոպայում մի շարք ահաբեկչությունների ծրագրմանը մասնակցելու մեղադրանքով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դատապարտվել էր եւս մեկ ամերիկուհի` Քոլին Լարոուզը, որը մեղադրվել էր մահապարտ-ահաբեկիչներ հավաքագրելու, ծայրահեղական իսլամիզմի  քարոզչության, ինչպես նաեւ Եվրոպայում եւ Ասիայում ահաբեկչություններ իրականացնելիս իսլամիստներին օգնելու համար: Լարոուզը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Ավելի ուշ քննությունը պարզվել է, որ կանայք ահաբեկչական նույն հանցախմբի անդամ են եղել: