Դինքի սպանության գործում որպես կասկածյալ անցնող եւ դատարանի որոշմամբ հունվարի 8-ին ձերբակալված 2 կասկածյալներն ազատ են արձակվել հարցաքննությունից հետո։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանի որոշման հիման վրա ձերբակալված Օսման Հայալը եւ Զեյնել Աբիդին Յավուզը մեկ օր անց բանտում իրականացված հարցաքննությունից հետո ազատ են արձակվել։
Նշենք, որ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանը ձերբակալման որոշում էր կայացրել Դինքի սպանության մեջ որպես սպանության ուղղորդող դատապարված Յասին Հայալի եղբոր՝ Օսման Հայալի եւ Զեյնել Աբիդին Յավուզի նկատմամբ, քանի որ նրանք խուսափել են մասնակցել դատական նիստերին։
Հիշեցնենք, որ Թուրքիայում վճռաբեկի կողմից Հրանտ Դինքի սպանության գործով վճռի բեկանումից հետո սեպտեմբերի 17-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանում վերսկսվել է նոր դատավարություն։




























