Լիբանանյան Բեյրութ քաղաքում հայտնի հայկական ռեստորանը՝ «Մայրիկը», իր առաջին մասնաճյուղն է բացել Դուբայում: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie» պարբերականը:
Ռեստորանը «Մայրիկ» է կոչվել ի պատիվ Մանուշակի՝ ռեստորանի տիրուհի Ալին Քամակյանի տատիկի: Դուբայի նոր ռեստորանում կա բացօթյա սանդղավանդակ, որտեղ հյուրերը կարող են վայելել հայկական խոհանոցի ուտեստները: Ըստ պարբերականի, սա առաջին ռեստորանն է, որը Դուբայում հայկական ավանդական խոհանոց է առաջարկում նույնպիսի ջերմությամբ ու հյուրընկալությամբ, ինչպես Բեյրութում:





























