Ջազային լեգենդար երաժիշտ Հերբի Հենքոքը Հարվարդի համալսարանի ուսանողներին պոեզիա կդասավանդի. Նրա դասախոսություններից մեկը կկոչվի «Մայլզ Դեւիսի իմաստնությունը»՝ ի պատիվ լեգենդար ջազմենի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Վեց դասախոսություններից բաղկացած ընդհանուր դասընթացի անվանումն է «Ջազի էթիկա»: Առաջին պարապմունքը կանցկացվի փետրվարին:

Ըստ Հենքոքի՝ իր ուսումնական ծրագիրը բաղկացած է լինելու գործնական պարապմունքներից, որոնք բացատրելու են ջազի եւ բուդդայականության միջեւ ներդաշնակ կապը: 2009թ. օգոստոսին երաժիշտ Նաժատը դարձել էր Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի ջազային բաժնի տնօրեն: