Ուկրաինան բավարարել է Ռուսաստանի հայցը՝ հանգուցյալ գործարար Բորիս Բերեզովսկիի անշարժ գույքը կալանքի տակ վերցնելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան:

«Ուկրաինան բավարարել է Բորիս Բերեզովսկիի անշարժ գույքը եւ նրան պատկանող ընկերությունների արժեթղթերը կալանքի տակ առնելու վերաբերյալ Ռուսաստանի հայցը: Սերբիայի դատարանը շարունակում է դիտարկել Բերեզովսկիին պատկանող ութ ընկերությունների արժեթղթերը կալանքի տակ առնելու հայցը», - ասել է Չայկան:

Հիշեցնենք, որ 2013թ. մարտի 23-ին վերջին տարիներին Լոնդոնում բնակվող ռուս միլիարդատեր Բորիս Բերեզովսկիի մարմինը հայտնաբերել էին իր տան լոգարանում: Ոստիկանությունը եզրակացրել էր, թե գործարարն ինքնասպան է եղել: