Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցությունը որոշում է կայացրել առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ավագանիի թեկնածուներ առաջադրել աղքատ խավի ներկայացուցիչների եւ հաշմանդամների։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ավագանիի թեկնածուներ է առաջադրելու աղքատ, չունեւոր խավի ներկայացուցիչներին, հաշմանդամներին, այդ թվում 2013-ի մայիս-հուլիս ամիսներին Ստամբուլի Գեզի այգու իրադարձություններում ոստիկանության բիրտ գործողությունների հետեւանքով հաշմանդամ դարձածներին։

Նշվում է, թե CHP-ն արդեն գտել է Գեզի այգու իրադարձություններում ոստիկանության կողմից բռնությունների հետեւանքով հաշմանդամ դարձած 12 քաղաքացու։