Ռուսաստանում հունվարի 11-ից ուժի մեջ է մտնում ցանկացած տեսակի հեղուկ օդանավ անցկացնելու արգելքը:
Ցանկացած հեղուկներ նույնիսկ ձեռքի ուղեբեռում օդանավ անցկացնելն արգելող նոր օրենքը սկսել է գործել ռուսաստանյան բոլոր օդանավակայաններում, հայտնում է տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ մինչեւ 2014թ. մարտի 21-ը օդանավում կարգելվեն բոլոր տեսակի հեղուկները՝ ներառյալ անձնական հիգիենայի միջոցները, մանկական կերերը, աերոզոլները եւ ցանկացած տարաներով քսուքները, ներկերն ու սոսինձները:
Դեղամիջոցները թույլատրվում են միայն այն դեպքում, եթե ուղեւորն ունի բժշկական տեղեկանք, որն ապացուցում է թռիչքի ժամանակ դեղամիջոցի ընդունման անհրաժեշտությունը, նույնն էլ վերաբերում է մանկական կերերին:
Ռուսաստանում արգելել են բոլոր տեսակի հեղուկներն օդանավ անցկացնելը




























