Ռուսաստանցի հիսուն ծովագնացներ ցնցել են Հնդկաստանի բնակիչներին՝ հրապարակավ մերկանալով հնդկական լողափերից մեկում:
Հաղորդվում է, որ ծովագնացները, որոնք հնդակական ափ են դուրս եկել հունվարի տասնմեկին, զբոսաշրջիկներին վրդովեցրել են «նյու» ոճով լողալով:
Հնդկական Vikramaditya ավիակիրը, որի վրա եղել են ռուս ծովագնացները, Հնդկաստան է ժամանել՝ այդ երկրի ռազմածովային ուժերին հատկացվելու, հաղորդում է LifeNews-ը՝ վկայակոչելով Times of India-ն:





























