ProPublica ինտերնետային պարբերականն առաջին անգամ արժանացել է լրագրության ոլորտում հեղինակավոր Պուլիցերյան մրցանակին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, կայքը ստացել է գլխավոր մրցանակը «Հետաքննություն» անվանակարգում՝ New York Times Magazine-ի հետ համատեղ:

Նույն անվանակարգում երկրորդ տեղին է արժանացել Philadelphia Daily News թերթը:

Պուլիցերյան մրցանակի գումարը կազմում է 10 հազար դոլար:

Դափնեկիրներին հայտարարելու արարողությունը մշտապես համարվում է խոշորագույն թերթերի մրցակցություն, մասնավորապես՝ New York Times եւ Washington Post թերթերի: Այս տարի հաղթել է Washington Post-ը՝ բարձրագույն պարգեւներ ստանալով «Միջազգային կյանք», «Ակնարկ», «Մեկնաբանություն» եւ «Քննադատություն» անվանակարգերում:

New York Times օրաթերթին բաժին է հասել 2 մրցանակ՝ «Ներքին խնդիրների լուսաբանում» եւ «Բացատրողական լրագրություն», իսկ անցած տարի թերթը ստացել էր հինգ մրցանակ: