Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ծառայողական օդանավ մտած թուրք երիտասարդի գործով մեղադրական զեկույցն արդեն պատրաստ է, որի մեջ հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ 25-ամյա Վոլքան Թ.-ի դեմ պատրաստված մեղադրական զեկույցի մեջ նշվել է, որ նա դեպքի օրը զինվորական համազգեստով ներխուժել է Բոննի օդանավակայանի անգար, որտեղ կայանված է եղել կանցլեր Անգելա Մերկելի ծառայողական օդանավը։ Կասկածյալը օդանավը բերել է թռիչքի պատրաստ վիճակի, սակայն անհայտ պատճառով թռչելու փորձ չի արել։
Իրավիճակի մասին հայտնի դառնալուց հետո անվտանգության ուժերը մտել են օդանավ եւ Վոլքան Թ.-ին հայտնաբերել են կանցլերի մահճակալում քնած վիճակում։ Նրան անմիջապես ձերբակալել են։ Հետագայում պարզվել է, որ նա բուժվում է շիզոֆրենիայից։




























