Թուրքիայի խոշորագույն 3 ինտերնետ պրովայդերների բաժանորդներ շոկի մեջ են հայտնվել՝ տեսնելով, որ Youtube-ը բացելու փորձի ժամանակ մոնիտորին հայտնվում է հայտարարություն, թե այն արգելափակվել է դատարանի որոշմամբ:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Udunet, Kablonet եւ TurkNet պրովայդերների բաժանորդները չեն կարողանում մտնել Youtube, իսկ TTnet եւ Superonline պրովայդերների բաժանորդները կարողանում են առանց խնդրի մուտք գործել:

Այս փաստը խառնաշփոթ է ստեղծել թուրք հասարակության մոտ, քանի որ որեւէ կայքի արգելափակման մասին կայքում պետք նշվեր նաեւ Թուրքիայի հեռահաղորդակցության նախարարության անունը, որից հետո դատարանի որոշումը: