Երեւանի Բաղրամյան պողոտայում գտնվող թիվ 78 եւ 172 դպրոցներից տարհանել են աշակերտներին:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ժամը 12-ին ահազանգ է ստացվել, որ դպրոցներում ռումբ կա տեղադրված, եւ աշակերտներին արագ տարհանել են դպրոցներից: Այժմ դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները, սակրավորներ: Դեմ դիմաց գտնվող դպրոցների տարածքը շրջափակված է ոստիկանության աշխատակիցների կողմից: