Ատոմային անվտանգության վաշինգտոնյան գագաթնաժողովում Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահները հարկադրված են եղել կանգնել կողք-կողքի: «Կավկաս-պրեսս»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է Միխայիլ Սահակաշվիլիին, երբ բեմ է բարձրացել Ռուսաստանի ուշացած նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, այդ պատճառով էլ երկու երկրների նախագահները հարկադրված են եղել կանգնել իրար կողք:
Տվյալ հանգամանքը ամերիկյան մամուլում արդեն հասցրել են հեգնական համընկնում համարել:
Միեւնույն ժամանակ Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն բացառել է Վաշինգտոնում Մեդվեդեւի եւ Սահաշավիլու հանդիպման հնարավորությունը: «Երկու նախագահների հանդիպումը չի կարող կայանալ Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ դիվանագիտական կապերի բացակայության պատճառով»,- ասել է նա:




























