ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին, որը համաներում ստանալուց անմիջապես հետո Գերմանիա էր մեկնել, իսկ հետո` Շվեյցարիա եւ Իսրայել, վերադառնում է Բեռլին:

Բեռլինում Խոդորկովսկին` իրեն բազմամյա աջակցություն ցուցաբերած մարդկանց հետ մի շարք կարեւոր հանդիպումներ է ծրագրել:
Հունվարի 16-ին նա հանդիպումներ ունի Amnesty International իրավապաշտպանական կազմակերպության ներկայացուցիչների հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով գերմանական լրատվամիջոցները:

Ռուսաստանցի նախկին օլիգարխը կմասնակցի Հենրիխ Բյոլի անվան հիմնադրամի միջոցառմանը` նվիրված Խոդորկովսկու փաստաբան Յուրի Շմիդտի մահվան տարելիցի հիշատակին:

Խոդորկովսկին կհանդիպի նաեւ ԳԴՀ-ի ԱԳՆ-ում ռուս-գերմանական միջհասարակական համագործակցության համակարգող Անդրեաս Շոկենհոֆին:  Հիշեցնենք, որ Միխայիլ Խոդորկովսկին ազատություն էր ստացել դեկտեմբերի 20-ին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից համաներում ստանալուց հետո: 

Հաղորդվում է, որ Խոդորկովսկին չի պատրաստվում Ռուսասան վերադառնալ:

Խոդորկովսկին զբաղվելու է Ռուսաստանի քաղբանտարկյալների իրավունքների պայքարով