Բրիտանական Լիվերփուլ քաղաքն յսօր՝ հունվարի 16-ին, նշում է Beatles խմբի համաշխարհային օրը. քաղաքում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված, որոնք նվիրված են լեգենդար «լվերփուլյան քառյակի» ստեղծագործական գործունեությանը:

Լեգենդալ Beatles-ի երաժիշտների հարազատ քաղաքի բնակիչներն ու իշխանությունները պատասխանատվությամբ են մոտեցել խմբի հսկայական ժառանգությանը:

Cavern («Քարանձավ») ակումբում, որտեղ կես դար առաջ տեղի են ունեցել քառյակի առաջին ելույթները, ողջ օրը երաժշտական ծրագիր կկազմակերպվի, որի ընթացքում ռոք-խմբերը կկատարեն Beatles-ի երգերը: Այս ակումբում լեգենդար քառյակը ելույթ է ունեցել 292 անգամ՝ 1961-ի փետրվարից մինչեւ 1963-ի օգոստոս:

Քաղաքում կկազմակերպվեն ավտոբուսային էքսկուրսիաներ այն վայրերով, որտեղ պահպանում են բիթլների հիշողությունը:

Միաժամանակ,ինչպես հայտնել է VisitLiverpool գործակալությունը, Beatles-ի պատվին կազմակերպվող միջոցառումները կլինեն ողջ տարվա ընթացքում: Այսպես, արդեն փետրվարի 7-ին կնշվի քառյակի ԱՄՆ կատարած շրջագայության 50-ամյակը, իսկ հուլիսի 10-ին՝ քաղաքապետարանում նրանց ընդունելության 50-ամյակը:

Բացի այդ, օգոսոտոսի 20-26-ին Լիվերփուլ քաղաքում կանցկացվի ավանդական «Beatles-ի միջազգային շաբաթը», որն այստեղ կհավաքի ողջ աշխարհի բիթլոմաններին: